Posted in Ձմեռային ճամբար 2024

Մայրենի

Հունվարի քսանիննին, երկուշաբթի

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ Լոռվա Դսեղ գյուղում։ Հովհաննես Թումանյանը շատ բարի, ուրախ մարդ էր։ Հովհաննես Թումանյանը 12 տարեկանից արդեն բանաստեղծություններ սկսեց գրել։ Նա հաշտեցնում էր բոլորին։ Բանաստեղծությունները գրել է ու գրել է և դարձել է հայտի։ Հովհաննես Թումանյանը ուներ 10 երեխա և ինքը գրել էր բազմաթիվ բանաստեղծություններ և հեքիաթներ նաև ասեմ Հովհաննես Թումանյանը գրում էր բանաստեղծությունները ծառին հենված։ Հովհանես Թումանյանը այսպես բանաստեղծություններ է գրել<<Պոչատ աղվեսը>>, <<Սուտլիկ որսկանը>>, <<Բարիկենդանը>>և այլն։

Հեքիաթ նշանակում է ոնց որ մեկը իր ճամփորդության մասին պատմի։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Դդում

Այգում կար 10 հատ դդում։ Այգեպանը 1 դդումի կեսը կտրեց։ Քանի՞ դդում մնաց։

Պատասխան՝այգում մնաց 10 դդում

Տատիկը ուներ 8 դդում։ Տատիկը գնեց 4 անգամ ավելի։ Քանի՞ դդում մնաց։

Լուծում

1)8×4=32

2)32+8=40

Պատասխան` Մնաց 40 դդում։

Հայրիկը ուզում էր գներ 10 հատ դդում։ Ինչքա՞ն արժե 10 հատ դդումը ,եթե մեկ դդումը արժե 190 դրամ։

1)190×10=1900

Լուծում

Պատասխան՝10 հատ դդումը արժեր 1900 դրամ։

Խնդիրները գրեցին՝ Դավիթը ու Արենը։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Մենք երեկ գնացել ենք Ժողվրդական արվեստի թանգարան։ Այնտեղ լիքը բաներ կային ու լիքը սենյակներ։ Այնտեղ կային փայտից պատրաստած իրեր , կավից ,մետաղից և այլն։ Օրինակ այնտեղ կար կավից պատրաստած գաթայի աման, ամանի վրա տարբեր նախշեր ։ Մենք նաև տեսանք հին աթոռ ,որը երազանքների աթոռ էր։։ Մենք բոլորս մտքում պահեցինք երազանք ու ոչ մեկին չասեցինք։ Այնտեղ կային շատ- շատ հին գորգեր, օրինակ վիշապագորգ։ Դրանից հետո մեզ մոտ եկավ ընկեր Լալան և սովորեցրեց մեզ բրդից սարքել քարեր։ Քարերը սարքում էին բրդից ,գոլ ջրից և օճառից։ Հիմա կասեմ վերցնում ենք շագանակագույն և սպիտակ բուրդ։ Բուրդը թաթախում ենք ջրի մեջ ,հետո օճառ ենք քսում ու դարձնում ենք կլորավուն ու այն դառնում է քար։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Մեր ճամբարային օրերը լավ են անցնում։ Իմ ամենասիրած օրը այն է, որ մենք տարբեր ծրագրեր ենք սովորում կամ որ ճամփորդության ենք գնում․ օրինակ մենք այս շաբաթ գնալու ենք 2 ճամփորդության՝ առաջինը Ժողվրդական արվեստի թանգարան ,իսկ երկրորդը գնալու ենք Ապարան։ Նաև ասեմ այս ճամբարը իմ համար շատ շատ լավն էր։ Մենք նաև գնացել ենք Մալյանի թատրոն, այնտեղ մենք դիտեցինք <<Զարմանահրաշ դայակը>> ներկայացումը։ Մենք այսօր գնացել ենք մարմնամարզության։ Մենք նաև ճամբարին սովորել ենք ծրագրեր։ Ծրագրերի անունը կահուտ, սկռաչ և սիլկ։ Ճամբարին նաև գնում ենք ուրիշ դպրոցներ։ Մենք գնացել ենք Հարավային դպրոց, որտեղ մենք բամբակից ժապավեններից, չոփերից սարքել ենք էլեկտրական իրեր ու խաղացել ենք լեգոյով։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ազգային տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից: Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե եւ արծաթե մանրաթելերով:

Գուլպան և ոտքնամանը տարազի անբաժան մասն են ։ Կանայք և տղամարդիկ կրել են կաշվից սրածայր ոտնաման-տրեխ։

Ինչի՞ց է բաղկացած տարազը։

Ինչով էր տարազը զարդարվում։

Ի՞նչն էր ավանդական հագուստ համարվում։

Կանացի հագուստը ինչո՞վ է զարդարված:

Բաձր խավի ներկայացուցիչները ինչո՞վ են զարդարվում։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

՞Ինչ է լեգոն։ Լեգոն օկտակար բան է։ Լեգոյով խաղում են։ Լեգոյով կարելի է ամեն ինչ սարքել և մարդիկ հաճախ են խաղում լեգոյով։ Նաև ասեմ գիտնականները ապրեն, որ ստեղծել են լեգոն։ Լեգոն օգուտ է տալիս երեխաներին ,որովհետև, եթե երեխան ուզի դառնա շինարար, երեխային պետք է սովորել սարքել տուն և նա լեգոյով սովորում է սարքել տուն։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ճամբարային մեկ օրվա մասին

Առաջինը ես եկա դպրոց երթուղայինով։ Ես եկա դպրոց և դասատուն եկավ։ Դասատուի անունը ընկեր Անահիտ է։ Դասատուն եկավ և մենք սկսեցինք կարդալ։ Կարդացինք և ընկեր Սոֆիան կանչեց, որ նոր նախագիծ սովորենք բայց մեզ սովորեցրեցին մեծերը՝ չորրորդ դասարանցինները։ Հետո մենք եկանք և նորից չորրորդ դասարանցիները մեզ սովորեցրեցին սկրաչ ծրագիրը ,այնուհետ արեցինք վիկտորինա մաթեմատիկայից։ Նաև ասեմ,որ սկրաչը լավ ծրագիր էր։ Նաև մենք դիտեցինք <<Շոկոլադե գործարանը>> ֆիլմը և այն շատ հետաքրքիր էր։ Ինձ դուր եկավ այս օրը ,որովհետև մենք հետաքրքիր և օգտակար ժամանակ անցկացրեցինք։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Շուն, շուն, բարի շուն

արի ուրախացի ու ուրախություն դու վերցրու։

Փիսիկ փիսիկ ,անուշ փիսիկ

կաթ տամ քեզ

կաթը ուտես կաթնասեր դարնաս։

Արևը ու լուսինը հանդիպեցին։

Արևն ասաց․

—Ես շատ շատ տաք եմ։

—Իսկ ես շատ սառն եմ և

գեղեցիկ,—պատասխանեց լուսինը։

Երկիրը գնաց լուսինի տուն։

Երկիրն ասաց․

—Ես շատ ուրախ եմ որ ես եկա քո տուն։

—Ես էլ եմ ուրախ որ դու եկար իմ տուն,—պատասխանեց լուսինը։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ճամփորդապատում

Մենք գնացել էինք Մալյանի թատրոն։ Մենք դիտեցինք <<Զարմանահրաշ դայակը>> ներկայացումը։ Առաջինը եկավ պապիկը։ Պապիկն ուներ երեք թոռնիկ։ Թոռնիկների անուններն են՝ Միան, Նիան և Չարլին։ Միան, Նիան և Չարլին շատ էին սիրում պապիկին։ Պապիկի թոռնիկները չարաճճի էին, պապիկը բարի էր։ Պապիկը գտավ դայակի մի հեռախոսահամար, այդ համարով զանգեց և դայակը եկավ ու պապիկն ուրախացավ։ Այդ դայակը ուզում էր երեխաներին սովորեցնել ճիշտ վարվել մեծերի հետ։ Հետո երեխաները դայակին վախեցրեցին և դայակը վախեցավ ու փախավ։ Ինձ դուր եկավ այն մասը,երբ Չարլին պարում էր։ Այս ներկայացումից ես սովորեցի շատ կանոններ՝ օրինակ որ եթե մեկին տեսնում ես, պետք է բարևել կամ եթե մեկին նեղացնում ես ,պետք է ներողություն խնդրել։